News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ Ազատամարտիկների փողոցի 78 հասցեի մոտ ծեծի ենթարկվելու հետևանքով շտապօգնության 44 խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։ Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել նույն բժշկական կենտրոնից, որ նշված հասցեից ևս 1 հոգու են շտապօգնության բժիշկները տեղափոխել իրենց մոտ՝ բուժօգնության։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 27-ամյա Ժորա Գ․-ն և 32-ամյա Սարգիս Գ․-ն:

Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցի 78 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչներ 46-ամյա Միսակ Ս․-ն և վերջինիս որդի, 18-ամյա Վարդան Ս․-ն ձեռքերով և ոտքերով հարվածել են դստեր նախկին ընկերոջ՝ Սարգիս Գ․-ի և վերջինիս հորեղբոր որդու՝ Ժորա Գ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կայքի տեղեկություններով՝ Միսակ Ս․-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում՝ որպես պահեստապետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիրի մարզում կրակոցից ոստիկան է սպանվել, մյուս ոստիկանը վիրավոր է
Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում...
Երևանում առևանգել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով
Բարեկամները կարճ ժամանակ անց ճշտել են, որ այդ 2 քաղաքացիներն առևանգել…
Մխչյան գյուղի կամրջի մոտ բախվել են երեք մեքենաներ. վարորդներից մեկին դուրս են բերել մեքենայից և հոսպիտալացրել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։00-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Կոշ գյուղի նախկին ամբուլատորիայի շենքում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 19։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․վերջինը տեղում մահացել է. shamshyan.com
Կայքի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն...
Գետափ-Մարտունի ճանապարհին ավտոցիստեռնը կողաշրջվել է․ վարորդը հոսպիտալացվել է
Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ