Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքը մոսկվացի բժիշկներ է ուղարկում՝ աջակցելու համար Կուրսկի շրջանի գործընկերներին։
«Մենք պատրաստ ենք տուժածներին ընդունել Մոսկվայում բուժման համար։ Զորակցությանս խոսքերն եմ հայտնում Կուրսկի շրջանի բնակիչներին: Քաղաքացիների վրա նման հարձակումները բացարձակապես անընդունելի են»,- գրել է Մոսկվայի քաղաքապետը թելեգրմյան իր ալիքում։