News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 7-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմն այցելել են ՆԳՆ կրթահամալիր։ Այս մասին ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել։

«Նախարարը հետևել է դասընթացներին, զրուցել դասախոսների և սովորողների հետ, հետաքրքրվել ուսումնական գործընթացով և ապագա քրեական ոստիկանների մասնագիտական պատրաստվածությամբ։

Քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր։ Վահե Ղազարյանը տվել է կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ։

Ներքին գործերի նախարարը կրթահամալիրում հետևել է նաև պարեկների՝ Արտակարգ իրավիճակում ավտոտրանսպորտային միջոցների վարման գործնական պարապմունքին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ