News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է ծայրահեղական համայնքին մասնակցելու մեջ մեղադրվող Յուլյա Նավալնայայի հեռակա կալանքի դեմ պաշտպանական կողմի գանգատը, հայտնել է «Интерфакс»-ը։

Պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանին խնդրել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ որպես անօրինական և անհիմն։ Դատավարությանը Նավալնայային պաշտպանող փաստաբանը ձեռնպահ է մնացել լրագրողների հետ շփվելուց։

Դատական նիստն ունկնդիրների և մամուլի համար փակ պայմաններում է անցել։

Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումից հետո ուժի մեջ է մտել առաջին ատյանի որոշումը։ Յուլիա Նավալնայային պետք է երկու ամսով կալանքի տակ պահեն՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում կալանավորվելու կամ Ռուսաստան արտահանձնվելու պահից։ Նավալնայային հեռակա մեղադրանք է առաջադրվել ծայրահեղական համայնքին մասնակցելու համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 282.1-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ռուս ընդդիմադիրի այրին մեղադրվում է իշխանություններին վարկաբեկելու նպատակով համացանցում տեսանյութեր ստեղծելու և տարածելու և  «Կոռուպցիյի դեմ պայքարի հիմնադրամին» նվիրատվություններ հավաքելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ