News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Արամ Երիցյանի կալանավորման հարցը կքննարկի դատավոր Մարտին Արզումանյանը, այսօր՝ ժամը 20:00-ին, դատարանի Աջափնյակ 1 նստավայրում (հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արամ Երիցյանի եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը:

«Հիշեցնում եմ, որ կիրակի օրը՝ 04.08.2024 թվականին, դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանը մերժել է քննիչի կողմից ներկայացված՝ Արամ Երիցյանին կալանավորելու վերաբերյալ նույնաբովանդակ միջնորդությունը, ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչել Արամ Երիցյանի եռօրյա ձերբակալումը»,- գրել է նա։

Նշենք, որ Արամ Երիցյանը օրեր առաջ ծեծի էր ենթարկվել մեքենայի կայանման շուրջ եւ բաժին տեղափոխելու հետ կապված վիճաբանությունից հետո, որից հետո Քննչական կոմիտեն հայտնել էր քրեական վարույթ նախաձեռնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ