News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Իսրայելի Թել Նոֆ ռազմաօդային բազայում ելույթի ժամանակ Իսրայելի ԶՈՒ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերցի Հալևին հայտարարել է, որ Իսրայելը բարձր մարտական պատրաստության մեջ է և կկարողանա արագ արձագանքել ցանկացած հարձակման, գրում է Times of Israel-ը։

«Մենք կարող ենք շատ արագ հարձակում գործել Լիբանանի, Գազայի ու Մերձավոր Արևելքի ցանկացած կետում, ինչպես ցամաքում, այնպես էլ գետնի տակ: Մենք շատ հստակ ուղերձ կուղարկենք մեր թշնամիներին, նրանց, ովքեր հարձակվում են մեզ վրա, նրանց, ովքեր ամեն մի ելույթում խոսում են նրա մասին, թե ինչպես են ձգտում ոչնչացնել Իսրայել պետությունը։ Մենք կհարվածենք նրանց և կշարունակենք ուժեղանալ»,- հայտարարել է Հալևին։

Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Յահյա Սինվարի նշանակմանը, Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարը նշել է, որ պաշտոնի փոփոխությունը Իսրայելին չի խանգարի, որ Սինվարին շարունակի հետապնդել։

Իսրայելի ԶՈՒ շտաբի պետը հավելել է, որ նախօրեին ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարի պաշտոնում հաստաված Յահյա Սինվարի քաղաքական տիտղոսը նրան չի ազատի փաստից, որ վերջինս մարդասպան է, որը մասնակցել է հոկտեմբերի 7-ի իրադարձությունների ծրագրմանն ու իրականացմանը:

«Նրա տիտղոսը փոխելը ոչ միայն մեզ չի խանգարի փնտրել նրան, այլև կխրախուսի մեզ։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք նրան գտնելու, հարվածելու և [ՀԱՄԱՍ-ին ստիպելու] կրկին փոխարինելու Քաղբյուրոյի ղեկավարին»,- ասել է Իսրայելի ԶՈՒ շտաբի պետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ