News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Այս իշխանությունը  Արցախը պարզապես հանձնել է թշնամուն: Այս մասին այսօր Դավթաշենում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։

«Այո, ես հիմա ուղիղ ասում են՝ հանձնեցիք, Արցախը հանձնեցիք։ Արցախը պատերազմով պարտվելիք չէր։ Եվ ես վստահաբար եմ ասում բոլոր այն ստահակներին, ովքեր ասում էին՝ մենք չէինք կարող ոչ մի բան անել։ Բոլոր այդ ստահակներին եմ ասում՝ լինեն զինվորական, թե քաղաքական գործիչ, թթխմորի պես մարդիկ՝ խխունջի մեջ ապրող լպրծուն մարդիկ, ովքեր այդպես են ասում՝ այո, Արցախը հանձնվել է։ Ուղղակի հանձնվել է։ Պատերազմով է հանձնվել, վերջում էլ՝ վախեցնելով, սարսափով, ուղղակի հեռախոսներով և համակարգիչների առջև նստած՝ հանձնվել է։ Նեռը իր որդիներով հանձնել է։ Ոչ միայն Արցախը՝ Տավուշն էլ՝ իր շրջաններով և մնացած հատվածները մեր հայրենիքի, սա որպես փաստ այլեւս արձանագրում ենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ինքը ժամանակին կարծել է, թե իշխանության ապիկարության հետևանքով ենք Արցախը կորցրել, սակայն հիմա համոզվել է՝ Արցախը պարզապես հանձնել են․

«Սրանք թշնամի են, թշնամու ներկայացուցիչն են։ Բնականաբար, թշնամու ներկայացուցիչն այլ կերպ չէր կարող վարվել», -հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ