Կալիֆոռնիայի բնակչուհի Քենեդի Լինդսին, ըստ դատարանի կազմած արձանագրության, մեղադրվում է 2021 թվականի հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների ամբոխի հարձակման ժամանակ ԱՄՆ Կապիտոլիում զենք անցկացնելու համար, հայտնել է AP-ն:
Ըստ ՀԴԲ-ի ցուցմունքի՝ Լինդսին ունեցել է կարճ թուր, պողպատե մարտավարական մտրակ, ծալվող մահակ, արցունքաբեր գազասրվակ, ծալովի դանակ և էլեկտրահարող սարք, երբ ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցը խուզարկել է նրա ուսապարկը:
Անցյալ ամիս Լինդսին ձերբակալել էին Լոս Անջելեսում՝ անկարգությունների և Կապիտոլիումի շենք վտանգավոր զենք մտցնելու մեղադրանքով։ Լինդսիին, ինչպես նաև նրա հետ Կալիֆորնիայից Վաշինգտոն մեկնած մի կնոջ մեղադրանք է առաջադրվել:
Ավելի քան 1400 մարդ մեղադրվել է դաշնային հանցագործությունների համար՝ Կապիտոլիումի ապստամբության առնչությամբ։ Հունվարի 6-ին անկարգությունների մասնակիցները զինված էին տարբեր տեսակի զենքերով, ներառյալ՝ հրազենով, դանակներով և էլեկտրահարող սարքերով: Կապիտոլիումի պաշարման ժամանակ շատերն որպես ինքնաշեն զենք օգտագործել են տարբեր իրեր, մասնավորապես՝ դրոշակաձողեր և գրասենյակային կահույքի կտորներ: