News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Բեշթեփեում անցկացված պաշտպանական արդյունաբերության գագաթաժողովում՝ նախագահ Էրդողանի նախագահությամբ, ընդունվել է որոշում «Պողպատե գմբեթ» ՀՕՊ նախագծի վերաբերյալ օդային բոլոր սպառնալիքների դեմ, գրել է Hürriyet թուրքական թերթը։

Նրա տեղեկացմամբ՝ նախագծում կգործեն նաեւ ռադիոլոկացիոն եւ էլեկտրաօպտիկական համակարգեր, կկատարվի թիրախի նույնականացում եւ դասակարգում։

Թուրքիայի պաշտպանության եւ անվտանգության քաղաքականության գծով վերլուծաբան Թուրան Օղուզի խոսքով՝ պաշտպանության այդ համակարգում կարող են ներառվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը։

«Ես դա անվանում եմ կենդանի օրգանիզմ, որի մեջ մտնում են բոլոր ՀՕՊ համակարգերը, ռադարները, կապի համակարգերը։ Ապագայում մենք կգործադրենք տիեզերական արբանյակներ հակահրթիռային պաշտպանության համար։ Բացի այդ, դա առայժ Թուրքիայի համար է, բայց ապագայում մենք կարող ենք այն տեղադրել արտասահմանյան մեր բազամներում։ Կան մեծ երկրներ, ինչպիսին Թուրքիան է, որոնք ստեղծել են այդ համակարգը մեծ մասշտաբներով։ Այդ համակարգում կարող են ընդգրկվել նաեւ Ս-400-ները»,- թերթին ասել է թուրք փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ