ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իրանի առաջնահերթություններից են հրադադարի հաստատումը Գազայում եւ Իսրայելին «պատժելը», նրա հետագա ագրեսիան կանխելը Իրանի դեմ, տեղեկացրել է Mehr-ը։
Իրանի ներկայացուցչությունը հրապարակել է հայտարարություն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կհրաժարվի վրեժ լուծել Իսրայելից վերջին ագրեսիայի համար, եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնության հասնի Իսրայելի հետ հրադադարի մասին։
«Մենք միաժամանակ հետապնդում ենք երկու գերակա նպատակ. նախ՝ հրադադրի ստեղծում Գազայում եւ օկուպանտների դուրսբերում այդ տարածքից, երկրորդ՝ պատժել ագրեսորին Հանիեի սպանության համար, կանխել ահաբեկչական ագրեսիայի կրկնությունը եւ ստիպել սիոնիստներին զղջալ, որ նման ճանապարհի վրա են կանգնել»,- նշվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարությունում։