News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամ Նաել Սահելը, որը, իսրայելական բանակի հավաստիացմամբ, «ղեկավարում էր հարձակումներն Արեւմտյան ափին», սպանվել է վերջերս տեղի ունեցած ավիահարվածից, տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ)։

Նրա տեղեկացմամբ՝ Սահելը հարձակման է ենթարկվել հուլիսի 24-ին, իսկ մի քանի օր անց տեղեկություն է ստացվել, որ նա սպանվել է։

ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ Սահելը ավելի քան տասը տարի եղել է ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի անդամ Արեւմտյան ափին։

Իսրայելական բանակը հավաստիացնում է, որ Սահելը հանցակից է եղել ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորմանն ու զենքի մատակարարմանն Արեւմտյան ափին։

Սահելն առաջին անգամ Իսրայելի կողմից ձերբակալվել է 2003թ. եւ դատապարտվել ցմահ բանտարկության Իսրայելում մահապարտի մասնակցությամբ ահաբեկչության կազմակերպման համար։ Հետո նա ազատ է արձակվել եւ արտաքսվել Գազա 2011թ. գործարքի շրջանակում, ըստ որի՝ Իսրայելը 1 027 պաղեստինցու փոխանակել է գերյալ զինվոր Գիլադ Շալիթի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amnesty International-ը ռազմական հանցագործություն է անվանել Գազայում ՑԱԽԱԼ-ի կողմից տների քանդումը
Amnesty International-ը կոչ է արել հետաքննել Իսրայելի Պաշտպանության բանակի հանցագործությունները...
Բորելը մեկնաբանել է Ալ-Աքսա մզկիթի շուրջ ստեղծված իրավիճակը. տարածաշրջանային կայունությունը վտանգված է
Բորելը կրկնել է Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադիի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչը...
NYT. Իրանը կարող է պատասխանել Հանիայի սպանությանը Եվրոպայում Իսրայելի դեսպանատան վրա հարձակմամբ
Նրա խոսքով, իրենց խոցելիության պատճառով դեսպանատները «հեշտ թիրախներ» են։ Ըստ պարբերականի...
Իրանը խոստացել է աջակցել ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ ցանկացած համաձայնագրի
Իրանը կաջակցի ցանկացած համաձայնագրի...
Գազային Իսրայելի հասցրած հարվածներից զոհվել է 20 պաղեստինցի. Al Jazeera
Զոհվել է 20 պաղեստինցի...
Իսրայելը տեղեկացրել է սպանված զինվորականների թվի աճի մասին. զոհվել է 703 զինվորական
Անցած տարվա հոկտեմբերի 7-ից հետո զոհվել է 703 իսրայելցի զինվորական...
Ամենաշատ