News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Մենք օգոստոսի 27-31-ին նախատեսում ենք երիտասարդ դիվանագետների Գլոբալ համաժողով անցկացնել Ուֆայում եւ հրավիրել ենք մեր հայ գործընկերներին։ Այս մասին «ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի հետ Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովում օգոստոսի 8-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Երիտասարդ դիվանագետների խորհրդի նախագահ, դիվանագետ Կոնստանտին Կոլպակովը։

«Ուրախ կլինենք տեսնել ոչ միայն դիվանագիտական գերատեսչության աշխատակիցներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են հարաբերությունների զարգացմամբ»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանն  է նախագահելու ԲՐԻԿՍ-ում, նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կազմակերպությունը ավելի մեծ թվով կողմնակիցներ եւ համախոհներ է գրավում, որոնք կիսում են սկզբունքային դիրքորոշումները, որոնք ընկած են նրա գործունեության հիմքում՝ ինքնիշխան հավասարություն, զարգացման սեփական ուղու ընտրության հարգում, բացություն, բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման ձգտում եւ ֆինանսական եւ առեւտրային համակարգի արդարացի մոդել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ