Հայաստանի, ՌԴ-ի, ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ համագործակցության զարգացման մի քանի կորեւոր ուղղություններ կան։ Այս մասին հայտնել է Ռուս-ասիական գործարար խորհրդի նախագահ, «Շրջադարձ դեպի Արեւելք» թելեգրամ-ալիքի հեղինակ, Միջազգային գործարար համագործակցության ազգային համակարգող կենտրոնի նախագահի խորհրդական Մաքսիմ Կուզնեցովը։
Նրա խոսքով՝ դա առաջին հերթին արտաքին առեւտուրն է։ ԲՐԻԿՍ եւ ՇՀԿ, ինչպես եւ ԵԱՏՄ երկրները, դինամիկ զարգանում են, ուստի պետք է գտնել նոր գնորդներ այդ շուկաներում։ ԵԱՏՄ-ն միասնական շուկա է, այդպես ավելի հեշտ է։ ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի պարագայում առանձնահատկություն կա՝ նկատի ունենալով, որ խոսքը տարբեր երկրների եւ համապատասխանաբար՝ տարբեր շուկաների մասին է, բայց ապրանքները կարող են պահանջված լինել տեղի շուկաներում։
Հետո Մաքսիմ Կուզնեցովը նշել է ներդրումների ներգրավման մասին։ Նա ուշադրություն է դարձրել մի քանի ասպեկտների վրա ասիացի գործընկերների հետ աշխատելիս։ Օրինակ, ուշադիր ստուգել մատակարարներին հավաստիության առումով, չանտեսել անձնական հարաբերությունները։ «Եթե ձեզ հրավիրում են ընթրիքի, անպայման գնացեք։ Եվ հիշեք, որ Արեւելքում հազվադեպ են ոչ ասում, բայց եթե ձեզ ոչ չեն ասել, դա այո չի նշանակում»,- նշել է փորձագետը։