Հայաստանը կարող է դառնալ տրանսպորտային-լոգիստիկ հաբ ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի տեղաշարժի համար։ Այս մասին «ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի հետ Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովի ժամանակ օգոստոսի 8-ին ասել է բրազիլացի պրոֆեսոր, ԲՐԻԿՍ Կենտրոնի նախագահ Վիսենտե Բարիենտոսը։
Նա ավելացրել է, որ դոլարի եւ եվրոյի օգտագործումը առեւտրում ԲՐԻԿՍ անդամների միջեւ վերջին երկու տարում զգալիորեն կրճատվել է, ընդ որում՝ ավելացել է ազգային արժույթների դերը մասնակից երկրների հաշվարկներում։
Սակայն, ինչպես նշել է փորձագետը, կան դժվարություններ տրանսսահմանային վճարումներում ԲՐԻԿՍ+ երկրների ներսում՝ կապված պատժամիջոցների հետ։
Նրա կարծիքով՝ Հայաստանը կարող էր կարեւոր դեր խաղալ այդ խնդիրների լուծման հարցում։ «Այժմ Հայաստանի տնտեսությունը դինամիկ զարգանում է, եւ հաշվի առնելով ԲՐԻԿՍ+-ի երկու երկրներին՝ Ռուսաստանին եւ Իրանին աշխարհագրական առումով մոտ գտնվելը, ֆինանսական եւ բանկային ծառայությունները կարող էին դառնալ երկրի բարեկեցության հիմքը, ինչպես դա տեղի ունեցավ Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի, Սինգապուրի, Իռլանդիայի եւ Ուրուգվայի պարագայում, որոնք զգալի բնական պաշարներ չունեին, ինչպիսին է եւ Հայաստանը»,- ընդգծել է Բարիենտոսը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է մշակել ֆինանսական ենթակառուցվածքի զարգացման ռազմավարություն եւ ապահովել այն նպատակները, որոնք ներգրվում են ԲՐԻԿՍ+-ի խնդիրներում։ «Հայաստանը կարող էր մասնակցել մի համակարգի ստեղծմանը, որը կլիներ SWIFT-ի այլընտրանքը»,- նշել է պրոֆեսորը։