News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի 20 տարի ժամկետով։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ 2024 թվականի հունիսի 26-ին Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր։

Հովհաննիսյանն ասաց, որ ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից. «Հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շրջանակի ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում»։

Նա հայտնեց, որ դա ծրագրի երկրորդ փուլն է, առաջին փուլն ավարտվել է 2022 թվականին։

Հովհաննիսյանն ասաց, որ ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ. «Հետևաբար բարեփոխումների շրջանակը ևս նույնական է, իսկ Ասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել առաջիկայում՝ ԱԶԲ խորհրդի կողմից հաստատվելուց հետո»։

Նախարարն ասաց, որ միջոցներն ուղղվելու են 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը. «Հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը փորձեց համոզել, որ գյուղերի դպրոցները փակելով, դրանք չեն փակում, այլ նոր դպրոցներ են կառուցում
Դռները բացեց նաև Եղեգիսի նորակառույց կրթահամալիրը. Որոշ շինարարական թերություններ նկատվեցին...
Փաշինյանը փորձեց համոզել, որ գյուղերի դպրոցները փակելով, դրանք չեն փակում, այլ նոր դպրոցներ են կառուցում
Դռները բացեց նաև Եղեգիսի նորակառույց կրթահամալիրը. Որոշ շինարարական թերություններ նկատվեցին...
Վատ շինարարի ձեռքը տառապում ենք. ոչ էլ կարում ենք ժամանակին խզենք, ասում ենք՝ լավ, հլը  մի հատ էլ փորձենք. Փաշինյան
Ելփին բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ...

Արենիում շուրջ 2 կիլոմետր ճանապարհ է հիմնանորոգվում տուֆով. Դա կոլորիտ է տալիս. Փաշինյան (վիդեո)
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է մոտ 500 մլն դրամ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ