News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա են անում։ Նրանք կառավարությունից պահանջում են իրենց հողերը, որոնք ճանաչվել են գերակա շահ, փոխհատուցում տրամադրել։

Գյուղացիները 1քմ-ի համար 2000 դրամ են պահանջում:

Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը բնակիչների 110 հա տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ և որոշել փոխանցել վերը նշված ընկերությանը։ Նախատեսվում է այնտեղ զբոսաշրջությունը զարգացնել` ստեղծել ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն, «Արագած» ներդրումային ծրագրի շրջանակում էլ կառուցել ջրամբար։

Նշենք, որ հունիսի 24-ին վարդենուտցիները փակել էին Երևան–Ապարան ճանապարհը` բողոքելով, որ «Ռիդ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` վճարելով մոտավորապես 300 դրամ 1 քմ տարածքի համար, ինչից դժգոհ են բնակիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ