News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Բանգլադեշի նոր առաջնորդ Մուհամադ Յունուսը վերադառնում է Բանգլադեշ, օտարերկրյա ուղեւորությունից, որպեսզի ստանձնի վարչապետի պաշտոնը, այն բանից հետո, երբ ժողովրդին կոչ է արել պահպանել հանգստություն եւ պատրաստ լինել երկրի վերականգնմանը ապստամբությունից հետո, որը վերջ դրեց նախկին վարչապետ Շեյխ Հասինայի 15-ամյա կառավարմանը, տեղեկացրել է АР-ը։

Փարիզից մեկնելուց առաջ Յունուսը խաղաղության կոչ է արել։ Բանգլադեշի զինվորական հրամանատարը կդիմավորի Յունուսին, երբ նա իջնի Դաքայի միջազգային օդանավակայանում հինգշաբթի առավոտյան։

Հասինայի որդին՝ Սաջիբ Վաեդ Ջոյը, ավելի վաղ խոստացել էր, որ իր ընտանիքն ու «Ազգային լիգա» կուսակցությունը կշարունակեն մասնակցել Բանգլադեշի քաղաքական կյանքին։

Յունուսը նշանակվել է ժամանակավոր առաջնորդ զինվորականների, քաղաքացիականների եւ ուսանողական ակտիվիստների հետ բանակցություններից հետո։ Յունուսը կատարել է իր առաջին հրապարակային հայտարարությունները Ֆրանսիայի մայրաքաղաքում, հինգշաբթի երեկոյան նա երդում կտա նախագահ Մոհամեդ Շահաբուդդինին։

Յունուսը շնորհավորել է ցուցարար ուսանողներին՝ ասելով, որ նրանք հնարավոր են դարձրել «հաղթանակի մեր երկրորդ օրը», եւ կոչ է արել հանգստություն պահպանել՝ դատապարտելով Հասինայի հրաժարականին հաջորդած բռնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ