News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԿԸՀ-ում ցինիկաբար հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հայերը «կարող են մասնակցել» գալիք խորհրդարանական ընտրություններին։

«Ընտրատեղամաս է ստեղծվել նաեւ Խանքենդի (Ադրբեջանում համառորեն այդպես են անվանում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը) քաղաքում։ Մենք այնտեղ ստեղծել ենք հիանալի ընտրատեղամասեր։ Տարբերություն չենք դնում, հայկական ծագում ունեցող մեր քաղաքացիները, որոնք ապրում են ազատագրված տարածքներում, կարող են մասնակցել ընտրություններին»,- ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը։

Ինչն է լռության մատնել ադրբեջանական ԿԸՀ-ն, այն, որ այստեղ «հայկական ծագում ունեցող քաղաքացիներ» չկան։ Ադրբեջանի կողմից 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի օկուպացումից հետո ամբողջ բնակչությունը հեռացել է այստեղից։ Միայն Ստեփանակերտում մնացել է մոտ տասը հայ՝ շատ հիվանդ եւ տարեց մարդիկ, որոնք չեն կարողացել հեռանալ։

Այսպիսով, նման ցինիկ եւ լկտի ստով ադրբեջանցի պաշտոնյան փորձում է աղավաղված տպավորություն ստեղծել միջազգային դիտորդների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արամ Ա Վեհափառի նախագահությամբ քննարկվել է արցախահայության իրավունքների վերականգնման հարցը
Հայտնում են կաթողիկոսության մամուլի ծառայությունից...
Ադրբեջանական կողմը շարունակում է Արցախի իսլամացման քաղաքականությունը նաև վիրտուալ տիրույթում
Կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմը շարունակում է Արցախի իսլամացման քաղաքականությունը նաև վիրտուալ տիրույթում. մզկիթների նշաններ…
Ադրբեջանում պահվող Գևորգ Սուջյանի հարցով ես ավելի համառ ձևով եմ զբաղվում․ Ալեն Սիմոնյան
Դա պրոցես է, որի մասին խոսելը օգուտ չի բերի գործընթացներին։ Ադրբեջանում կա...
Այո՛, կայացվել է շատ ծանր որոշում. Հայաստանը չմտավ իրեն պարտադրված խաղի մեջ. Ալեն Սիմոնյան
Այսինքն ՀՀ իշխանությունները պետք է մտնեին այդ խաղի մեջ, որը մեզ պարտադրված...
Տեղի է ունեցել դավադիր պատերազմ, եւ այդ պատերազմի կազմակերպիչները, դրդողները բոլորին հայտնի են. Ալեն Սիմոնյան
Իրավական առումով Լեռնային Ղարաբաղ միավորում գոյություն չունի...
Եթե Արցախի լուծարման թուղթը վավեր չէ, ինչո՞ւ էիք ամեն ինչ անում, որ ժողովուրդը դուրս գա Արցախից. Արթուր Հովհաննիսյան
Դուք եք պալատական հեղաշրջում արել, վաճառել Լեռնային Ղարաբաղն ու ամեն ինչ արել, որ ԼՂ ժողովուրդը տեղահանվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ