News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

ԲՐԻԿՍ-ը եւ ՇՀԿ-ն Հայաստանի համար լուրջ եւ հեռանկարային ուղղություններ են։ Այս մասին հայտնել է Քաղաքագետների հայկական ասոցիացիայի նախագահ Միհրան Շահզադեյանը Երեւանում ընթացող «ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի հետ Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի համագործակցության նոր հորիզոններ» միջազգային համաժողովում։

Բայց պետք է ունենալ հայեցակարգային տեսլական, ինչ անել եւ որ ուղղությամբ շարժվել, հիշեցրել է փորձագետը։ «ՇՀԿ Աստանայի հռչակագրում  այսօր ընթացող գործընթացներն անվանվել են տեկտոնական։ Առկա աշխարհակարգը՝ հիմնված լիբերալ տնտեսության եւ համընդհանուր տրանսֆորմացիայի եւ միասնականացման համադրման վրա, խափանում է տալիս»,- նշել է Միհրան Շահզադեյանը։

Նրա խոսքով՝ ընթանում է վերագլոբալացման գործընթաց լուրջ աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում, ծնվում են ազդեցության նոր կենտրոններ, որոնց գաղափարաբանությունն անցումն է «մենք եւ մենք» հայեցակարգից «մենք եւ նրանք»-ի։ ԲՐԻԿՍ-ի մոտեցումը կառուցվում է հենց դրա վրա։

«Հայաստանը վաղեմի կապեր ունի ԲՐԻԿՍ որոշ երկրների՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ, հարաբերություններ են զարգանում Հնդկաստանի եւ Չինաստանի եւ այլ մասնակիցների հետ»,- հիշեցրել է Շահզադեյանը՝ նշելով համագործակցության հեռանկարային ծրագրի մշակման կարեւորությունը, որը նախատեսում է ենթակառուցվածքային նախագծեր։ Նա առանձին կանգ է առել հումանիտար խնդիրների վրա, քանի որ «մենք եւ մենք» հայեցակարգում կարեւոր տեղ է հատկացվում մարդկանց շփումներին։ Նա առաջարկել է «Հայաստան-ԲՐԻԿՍ» Գործարար համագործակցության կենտրոնի շրջանակում ստեղծել փորձագիտական խումբ՝ խորհրդակցությունների անցկացման համար, եւ համագործակցություն ծավալել ԲՐԻԿՍ փորձագիտական կենտրոնների խորհրդի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ