Ճապոնիայի Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7,1 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Օջախը գտնվել է 35 կիլոմետր խորությունում։
Ցնցումներն զգացվել են Կագոսիմա քաղաքից 94 կիլոմետր հյուսիս-արեւելք, Միյաձակիից 14 կիլոմետր հարավ-արեւելք։