News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Ֆինանսական աջակցություն է տրամադրվում բոլոր այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ անդրադառնալով այս թեմայի շուրջ գործատուներից հնչող որոշ հարցերի։

Հարց 1։ Ի՞նչ պայմանների պետք է բավարարի ԼՂ-ից բռնի տեղահանված անձը, որպեսզի ընդունեմ աշխատանքի և ստանամ աջակցություն։

Պատասխան։ Ծրագրի շրջանակում գործատուն կարող է աշխատանքի ընդունել 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձանց, ովքեր հաշվառված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Հարց 2։ Արդյոք ֆինանսական աջակցություն կստանամ, եթե աշխատանքի ընդունեմ 2020 թվականին ԼՂ-ից տեղահանված անձի։

Պատասխան։ Ո՛չ, քանի որ ծրագիրն ուղղված է 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված գործազուրկ անձանց զբաղվածության ապահովմանը։

Հարց 3։ Որքա՞ն աջակցություն կստանամ ԼՂ-ից բռնի տեղահանված անձին աշխատանքի ընդունելու դեպքում։

Պատասխան։ Ծրագրի շրջանակում գործատուները կարող են ստանալ երեք ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով գումար՝ որպես շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցում։ Իսկ եթե կազմակերպեք ԼՂ-ից բռնի տեղահանված անձի աշխատանքային պրակտիկան Ձեզ մոտ՝ երեք ամիս ժամկետով, կստանաք ամսական 165,000 դրամ՝ որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում և ևս 3 ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում։

Հարց 4։ ԼՂ-ից բռնի տեղահանված քանի՞ անձի կարող եմ ընդունել աշխատանքի։

Պատասխան։ Ծրագրով շահառուների թվի հետ կապված սահմանափակում նախատեսված չէ։

Հարց 5։ Արդյոք կարող եմ լուծել պայմանագիրը՝ մինչև սահմանված ժամկետի լրանալը։

Պատասխան։ Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև սահմանված ժամկետի լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է վճարել հատուցում՝ իր առաջարկությամբ կազմակերպված ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով կամ վերադարձնել որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում վճարված գումարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Արցախում մնացել է 14 հայ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան
Անգամ անձինք, որ ժամանակին ինչ-որ հույս ունեին, որ կարող են մնալ ու ապրել Ադրբեջանի կազմում, ի վերջո եկել են այն համոզման, որ դա անհնար է եւ դիմել են Կարմիր Խաչին, որ իրենց տեղափոխեն Հայաստանի Հանրապետություն․․․
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետության վերաբերյալ
Բանաձևն ընդունվել է 2024 թվականի սեպտեմբերի 2-ին․․․
Աստված ճանապարհը ցույց է տալու, թե ոնց ենք վերադառնալու, և դա կոչվելու է հաղթական վերադարձ․ Արցախի թեմի առաջնորդ
Որպեսզի նորից վերադառնանք մեր ակունքներին, պետք է օգտվենք մեր քրիստոնեական զինանոցից, ներենք իրար, զգանք մեր մեղքը, խոստովանենք...
Ռուբեն Վարդանյանն ասում էր՝ Արցախը երբեք չեմ լքելու, բայց չգիտես ինչու որոշեց Լաչինի միջանցքով դուրս գալ. Քոչարյան
ո՞նց թողեցին, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարվի...
«Եթե ասելիք լիներ, կասվեր». ՔՊ-ականը՝ Արցախի անկախության օրվա առթիվ ուղերձ չհղելու մասին  
Բաքվում կայանալիք COP29-ին Հայաստանից ներկայացուցիչ ունենալու հարցում դեռ…
Ես էլ եմ կարծում, որ Արցախ վերադարձն իրատեսական չի. Սարգիս Խանդանյան
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իր հարեւաններից որեւէ մեկի նկատմամբ տարածքային պահանջներ չունի: «Խաղաղության պայմանագրում» դա եւս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ