News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Ոթե երկկողմ օրակարգի հիմնական դրույթները հարաբերությունների նորմալացման փաստաթղթով չեն քննարկվում, ապա ի՞նչ կտա ինչ-որ տեսքով պայմանագրի ստորագրումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը` ռեգիոնալ ապաշրջափակման հարցը հանել «խաղաղության փաստաթղթից» և առանձին քննարկել, մեծ թվով հարցեր է առաջացնում:

Ի սկզբանե «խաղաղության պայմանագիրը» 3 խոշոր բաղադրիչ ուներ` Արցախի հարց, ռեգիոնալ ապաշրջափակում և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիա:

Հիմա դրա երկու առանցքային կետերը դուրս են եկել և բանակցությունները մեծ հաշվով միայն սահմանների դելիմիտացիայի շուրջ է մնացել:

Բայց այստեղ է, որ գլխավոր հարցն է առաջանում, եթե երկկողմ օրակարգի հիմնական դրույթները հարաբերությունների նորմալացման փաստաթղթով չեն քննարկվում, ապա ի՞նչ կտա ինչ-որ տեսքով պայմանագրի ստորագրումը:

Այսինքն, խնդիրը ձևական փաստաթուղթ ստանալն է՞, թե կան այլ հարցեր, որոնք այսբերգի չերևացող հատվածում են»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի․․․
Մենք կհաղթեինք աշխարհաքաղաքական ուժերին դիմելու դեպքում, ինչպես արեց Փաշինյանը. ընդդիմադիր
2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյանին հարկավոր էր...
Պուտինը եւ Ալիեւը գոհունակություն են հայտնել վերջին այցի հաջող արդյունքներից եւ քննարկել են իրավիճակն Անդրկովկասում
Այս առնչությամբ ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը այսուհետ եւս հնարավոր աջակցություն ցուցաբերել Բաքվին եւ Երեւանին...
Ջեյհուն Բայրամովը նշել է Հայաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր խոչընդոտը
Բայրամովը նշել է գլխավոր խոչընդոտը...
Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը. ԶԼՄ
Բայրամովը եւ Ֆիդանը կքննարկեն խաղաղության պայմանագիրը...
Կովկասը աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար. Աբաս Արաղչի
Կովկասը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար...
Ամենաշատ