ԱՄՆ փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը 5 տոկոսային կետով (pp) գերազանցում է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ ամերիկացիների շրջանում աջակցության առումով։ Այս մասին են վկայում Ipsos սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, հայտնում է Reuters-ը։
Հետազոտության համաձայն՝ Հարիսի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 42%-ը, իսկ Թրամփի օգտին՝ 37%-ը։ Ընտրողների եւս 4%-ը մտադիր է աջակցել անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերին։
Հարիսի աջակցության մակարդակն աճել է 5 տոկոսային կետով՝ հուլիսին նմանատիպ հարցումից հետո։ Այնուհետեւ հետազոտության մասնակիցների 37%-ը ցանկություն է հայտնել աջակցել փոխնախագահին, իսկ 34%-ը՝ Թրամփին։
Հարցումն անցկացվել է օգոստոսի 2-ից օգոստոսի 7-ն՝ ավելի քան 2 հազար ամերիկացի ընտրողների շրջանում։ Սխալը կազմել է 3 տոկոսային կետ։