Հայաստանի զբոսաշրջային կենտրոն Ծաղկաձորում այս պահին կառուցվում է համալիր, որը նպաստելու է քաղաքում մարդկանց հոսքի էլ ավելի մեծացմանը։ New City Projects ընկերության կողմից կառուցվող Pallada-ն քաղաքի հենց սրտում է՝ Ծաղկունյաց հրապարակ 5 հասցեում: Կեչառիսի վանական համալիրի, ճոպանուղու, զիփլայնի մոտակայքում կառուցվող յուրօրինակ համալիրը շահագործման կհանձնվի ընդամենը երեք տարի անց՝ 2027-ին:
Այն բոլորովին նոր ծրագիր է՝ ուղղված Ծաղկաձորի զարգացմանը։ Ծրագրի շրջանակում վերակառուցվելու է համալիրի հարևանությամբ գտնվող գլխավոր հրապարակը՝ դառնալով իսկական նվեր թե՛ տեղաբնիկների և թե՛ զբոսաշրջիկների համար՝ բոլորովին փոխելով քաղաքի գույնը։
«Ժամանակն է տեղափոխվել Ծաղկաձոր»․ հենց այսպիսին է այս ծրագրի կարգախոսը։
8 մասնաշենքից բաղկացած 9-15 հարկանի այս բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարան կարող է ծառայել նաև որպես հյուրանոցային համար` դառնալով կայուն եկամտի աղբյուր։
Հատկանշական է, որ բնակելի համալիրում գործելու է շուրջօրյա անվտանգության ծառայություն: Կարևոր ենթակառուցվածքներից են լինելու կանաչապատ և բարեկարգ բակային տարածքը, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզասրահը, տանիքում տեղակայված փակ լողավազանը, թենիսի կորտը, սպա կենտրոնը։ Պակաս կարևոր չեն նաև հիպերմարկետը, ընդարձակ ավտոկայանատեղին և ուղղաթիռի հարթակը տանիքում։ Դե, իսկ երեխաների համար ևս ստեղծված է լինելու յուրատեսակ միջավայր․ Pallada-ում գործելու է բացօթյա խաղահրապարակ և խաղասրահ: Կկառուցվեն նաև ժամանակակից շատրվաններ։
Շենքի առաջին հարկում լինելու են բացօթյա սրճարաններ, իսկ բարձր հարկերից մեկում կառուցվելիք Sky Bar-ը յուրօրինակ անկյուն է լինելու հետաքրքիր ժամանցի սիրահարների համար:
Բացի դրանից, New City Projects-ը յուրահատուկ անակնկալ է նախատեսել բնակարան ձեռք բերողների համար։ Pallada-ում բնակարան գնելուց հետո՝ բնակիչները հնարավորություն կստանան ուղղաթիռով այցելել շինհրապարակ և տեսնելու իրենց ապագա բնակարանը վերևից։
Pallada-ում նախատեսվում են նաև կոմերցիոն ընդարձակ տարածքներ՝ վաճառքի և երկարաժամկետ վարձակալության համար։
Pallada-ում բնակարան հնարավոր է ձեռք բերել 3 տարբերակով՝ չվերանորոգված, վերանորոգված կամ վերանորոգված և կահավորված։ Pallada-ում բնակարան կարելի է գնել տարաժամկետ վճարմամբ առանց կանխավճարի՝ մարելով ամսական սկսած 464,000 դրամից: Pallada-ից բնակարան ձեռք բերելու դեպքում գործելու է եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը։