News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Օխոտի ծովում, Սախալինի ափերից դեպի արեւելք, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է «Յուժնոսախալինսկ» սեյսմիկ կայանի պետ Ելենա Սեմյոնովան։

«6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել օգոստոսի 10-ին, ժամը 14.28-ին (Մոսկվայի ժամանակով՝ 6.28)։ Էպիկենտրոնը գտնվել է 110 կիլոմետր արեւելք Սվոբոդնի հրվանդանից եւ Կորսակովյան շրջանից (Սախալինի հարավ)։ Օջախը գտնվել է 408 կիլոմետր խորությունում»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Սեյսմոլոգի տեղեկացմամբ՝ երկրաշարժը կղզու բնակելի կետերում չի զգացվել, ցունամիի տագնապ չի հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ