News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ եւ Հանրապետական կուսակցությունից ներկա նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է Դեմոկրատական կուսակցությունից փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցին՝ նրան անվանելով «տարօրինակ» եւ չափից ավելի լիբերալ, գրել է Politico-ն։

«Նա շատ տարօրինակ է»,- ասել է Թրամփը Մոնտանայում ունեցած ելույթում։- Եթե ընկեր Ուոլցը եւ ընկեր (Քամալա) Հարիսը հաղթեն այս տարվա նոյեմբերին, ապա հրճվանքի մեջ կընկնեն վարդագույն մազերով մարքսիստները, մարոդյորները, այլասերվածները, դրոշներ այրողները, ՀԱՄԱՍ-ի կողմնակիցները, թմրավաճառները եւ մարդկանց վաճառքով զբաղվողները»։

Թրամփը Ուոլցին մեղադրել է սոցիալիզմին կողմնակցելու, ավելորդ լիբերալության մեջ իմիգրացիայի եւ տրանսգենդերության հարցերում, ինչպես նաեւ այն բանում, որ նա թույլ է տվել «խռովարարներին եւ մարոդյորներին հրկիզել Մինեապոլիսը» Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո 2020թ.։ Նա Ուոլցի թեկնածությունը կապել է Հարիսի քաղաքականության հետ՝ ավելացնելով. «Դա Հարիսի գաղափարաբանությունն է։ Ահա թե ինչու է նա ընտրել Ուոլցին»։ Թրամփն ավելացրել է, որ Հարիսը եւ Ուոլցը ԱՄՆ-ը կվերածեն «լիածավալ կոմունիստական երկրի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ