News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի իշխանությունները հետաքննում են Սան Պաուլու նահանգում տեղի ունեցած ավիավթարի պատճառները, որի հետեւանքով զոհվել է 61 մարդ, տեղեկացրել է Globo-ն։

Տեղի Voepass ավիաընկերության ինքնաթիռը Սան Պաուլուի միջազգային օդանավակայանից թռչում էր Գուարուլսյոս 57 ուղեւորներով  եւ անձնակազմի չորս անդամներով, այն ուրբաթ ընկել է Վինխեդո քաղաքում։

Կադրերում երեւում է, թե ինչպես է ինքնաթիռն անցել հարթ պտտման եւ ուղղահայաց անկման, ինչից հետո կործանվել է։ Բնակիչները տեղեկացրել են, որ գետնի վրա ոչ ոք չի տուժել։

Սա ամենամահաբեր ավիավթարն է աշխարհում 2023թ. հունվարից ի վեր, երբ 72 մարդ զոհվեց Նեպալում Yeti Airlines ինքնաթիռում, որը կործանվել էր թռիչքուղի մտնելիս։ Դեպքը կապվել էր ATR 72 ինքնաթիռի հետ, բայց վերջնական հաշվետվությունում նշվել էր օդաչուի սխալի մասին։

Globo հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել են, որ օդերեւութաբանական կենտրոնը «հաստատում է սառցի գոյացումը Վինխեդոյի մոտ», իսկ տեղի ԶԼՄ-ները, հղում կատարելով փորձագետներին, նշում են, որ  սառույցը կարող էր կործանման պատճառ լինել։

Սակայն բրազիլացի փորձագետ Լիտո Սուոզան նախազգուշացրել է, որ միայն օդերեւութաբանական պայմանները բավական չեն բացատրելու համար, թե ինչու է ինքնաթիռն ընկել հենց այնպես, ինչպես դա տեղի է ունեցել ուրբաթ օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ