News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի և Պաղեստինի ինքնավարության միջև «կառուցողական երկխոսություն» է տարվում, որպեսզի վերջինս ստանձնի Գազայի հատվածի և Սինայի թերակղզու միջև Ռաֆահ անցակետի պատասխանատվությունը, հաղորդում է իսրայելական Kan-ը՝ վկայակոչելով բանակցությունների մանրամասներին ծանոթ անանուն աղբյուրներին:

Ըստ լրատվամիջոցի,  եգիպտացիները ձգտում են, որ «սա լինի Արևմտյան ափում հիմնավորված Պաղեստինի ինքնավարության՝ Գազայի այլ ռազմավարական օբյեկտների աստիճանական նվաճման ծրագրի առաջին տարրը»:

Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյա Հուսեյն ալ-Շեյխը վերջին օրերին Ռամալայում հանդիպել է եգիպտացի պաշտոնյայի հետ՝ քննարկելու այն ծրագիրը, որը մեծապես աջակցվում է Կահիրեի կողմից և, հավանաբար, նաև ԱՄՆ-ի կողմից, նշում է լրատվամիջոցը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ