News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Կուրսկի շրջանի Բելովի շրջանի ղեկավար Նիկոլայ Վոլոբուևը հանդես է եկել տեսաուղերձով, որում հայտարարել է մունիցիպալիտետի տարածքում «կայուն, բայց շատ լարված» իրավիճակի մասին, գրում է Коммерсант-ը։

Ըստ նրա, երեկ ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբերը ներթափանցել են շրջանի տարածք։ Այժմ, ինչպես պարզաբանել է Վոլոբուևը,  «սահմանամերձ շրջաններում որոշ պահեր անհասկանալի են» շրջանային իշխանությունների համար։

«Ցավոք, երեկ տեղի ունեցած իրադարձությունները, երբ դիվերսիոն-հետախուզական խմբերը ներխուժեցին մեր տարածք, մեծ խառնաշփոթ ու խուճապ առաջացրեցին։ Այս պահին իրավիճակը կայուն է, բայց շատ լարված»,- ասել է նա։ Տեսաուղերձը նկարահանվել է Բելովի շրջանի վարչական կենտրոնում՝ Բելայա բնակավայրի հրապարակում։ Տեսանյութը հրապարակվել է Վոլոբուևի Telegram ալիքում։

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում, «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է, որ Բելայա բնակավայրում «Ուկրաինայի զինված ուժերի ներկայության մասին լուրերը» կեղծ են: Գործակալության թղթակիցը շրջանցիկ ճանապարհով շրջել է բնակավայրում և համոզվել, որ դրա շրջակայքում կրակոցներ չեն լսվում, մարտեր չկան։

Վոլոբուևը տարածքի բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել։

«Այն բնակիչներին, որոնք այսօր հեռացել են շրջանի տարածքից, խնդրում եմ մնալ այնտեղ, ուր հանգրվանել են... Նրանք, ովքեր ցանկանում են լքել շրջանը, դիմեք գյուղապետերին, վարչակազմին և զանգահարեք 112 հեռախոսհամարով»,- տեղեկացրել է շրջանի ղեկավարը։

Օգոստոսի 10-ի ցերեկը Նիկոլայ Վոլոբուևը հայտնել էր տարածքի բնակիչների շարունակվող տարհանման մասին։ Ըստ նրա, բնակիչների մի մասն ինքնուրույն է հեռանում, մյուս մասը՝ կազմակերպված ավտոբուսներով։ Օգոստոսի լույս 11-ի գիշերը Կուրսկի շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հանձնարարել էր արագացնել Բելովի շրջանի բնակիչների տարհանումը։ Հայտնի չէ, թե քանի մարդ է տարհանվել տարածքից։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ