News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն սուտ ու զրպարտություն է անվանել «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքի մասին տեղեկատվությունը։

Ըստ նրա, երկրում մոտալուտ խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ ապատեղեկատվության ծավալը կավելանա, ինչին հասարակությունը պետք է պատրաստ լինի։

«Մի կողմից կա «Վրացական երազանք» կոչվող թիմը, որը պայքարում է երկրում խաղաղության պահպանման, երկրի տնտեսական հզորացման և զարգացման համար, և այս ամենի ոգեշնչողը կուսակցության պատվավոր նախագահ  Բիձինա Իվանիշվիլին է։ Նրա ղեկավարությամբ այս տարիներին   պրագմատիկ քաղաքականություն տարվեց, որը մեզ հնարավորություն տվեց խուսափել երկրում այնպիսի աղետից, ինչպիսին, ցավոք սրտի, տեղի է ունենում այսօր Ուկրաինայում։ Ուստի մենք ամեն ինչ կանենք այս քաղաքականությունը շարունակելու և երկրում խաղաղություն պահպանելու համար»,- ասել է Կալաձեն։

Ըստ նրա, Իվանիշվիլիի մասին արտասահմանյան լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նա երկար տարիներ կապեր չի պահպանում Ռուսաստանի հետ։

«Վերջին 20-25 տարիներին նա Ռուսաստանի հետ կապ չի ունեցել։ Չեմ հիշում, թե կոնկրետ որ թվականին նա լքեց Ռուսաստանը և եկավ Վրաստան։ Մեր երկրում Բիձինա Իվանիշվիլին զբաղվում էր միայն բարեգործությամբ ու լավ գործերով»,- վստահեցրել  է Թբիլիսիի քաղաքապետը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ