News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Իսրայելի ԱԳՆ-ն այսօր՝ օգոստոսի 11-ին, պարզաբանում է տվել նորվեգացի ութ դիվանագետների հավատարմագրումը չեղարկելու վերաբերյալ։

Այդ առումով երկրի արտաքին գործերի նախարարությունը Նորվեգիային մեղադրել է «ծայրահեղական, միակողմանի և հակաիսրայելական» քաղաքականության մեջ։

«Պաղեստինի վարչակազմի հարցով դիվանագիտական ​​ներկայացուցչության մասին պայմանավորվածություններին վերաբերող բոլոր հարցերում Իսրայելը գործում է ժամանակվոր համաձայնագրերին համապատասխան։

ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահի», Իրանի, հութիների և այլ ահաբեկչական խմբերի կողմից Իսրայելի վրա դաժան հարձակումներից հետո Նորվեգիայի կառավարության քաղաքականությունն Իսրայելի նկատմամբ ծայրահեղական է, միակողմանի և հակաիսրայելական:

Նորվեգիայի կառավարությունը, որն անցած շաբաթ Միջազգային քրեական դատարանում որոշեց աջակցել Իսրայելի դեմ անհիմն գործին, ճանաչեց Պաղեստին պետությունը և նույնիսկ այսօր՝ Հոլոքոստից ի վեր հրեաների ամենամեծ ջարդից ուղիղ տասն ամիս անց, հրաժարվում է ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել, կորցրել է Իսրայելի վստահությունն ու հատուկ դերը, որը նա խաղացել է Օսլոյի համաձայնագրից հետո։

Նորվեգիայի կառավարության այս ծայրահեղական քաղաքականությունը թույլ չի տալիս նրան շարունակել գործընկեր լինել պաղեստինյան հարցի շուրջ Իսրայելի հետ քննարկումներում կամ համատեղ գործողություններում։

Միակողմանի քաղաքականությունը չի կարող ազդեցություն ունենալ այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, և, իհարկե, չի կարող նպաստել իրական խաղաղ բանակցությունների որևէ հնարավորության:

Իսրայելը կշարունակի հետևել միջազգային իրավունքին և իր իրավական պարտավորություններին, կշարունակի պաշտպանել իրեն և աշխատել հանուն ապագայի, որտեղ բոլոր երեխաները կարող են ապրել խաղաղության մեջ»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Իսրայելը չեղյալ է հայտարարել Թել Ավիվում գտնվող նորվեգացի ութ դիվանագետների դիվանագիտական ​​հավատարմագրումը, որոնք գործ են ունեցել Պաղեստինի վարչակազմի հետ:

Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ այդ քայլը պատասխան է «նորվեգական կառավարության կողմից վերջերս ձեռնարկված հակաիսրայելական և միակողմանի քայլերի», ներառյալ Պաղեստին պետության ճանաչումը և նորվեգական բարձրաստիճան պաշտոնյաների վերջին «կոշտ մեկնաբանությունները»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ