Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը արարք էր, որը լրջորեն խախտում է միջազգային հարաբերությունները կարգավորող հիմնական նորմերը և կարող է ուղղակիորեն վտանգել Գազայում հրադադարի շուրջ բանակցային գործընթացը, հաղորդում է CGTN-ը:
Այդ մասին Վան Ին հայտարարել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիի հետ կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
Չինաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս այդ սպանությանը և դատապարտում է այն, ընդգծել է Վանը։
Հիշեցնենք, որ Իսմայիլ Հանիեն սպանվել էր հուլիսի 31-ին իսրայելական հարձակման հետևանքով։ Նա այցով գտնվում էր Իրանում՝ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։