News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Այսօր Գրենլանդիայի գրեթե 98%-ը ծածկված է սառույցով, սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ առնվազն մեկ միլիոն տարի առաջ այն գրեթե զուրկ էր սառույցից: Տարիների ընթացքում կարծիքները փոխվել են այն մասին, թե արդյոք Գրենլանդիան մշտապես ծածկված է սառույցով պլեյստոցենի դարաշրջանի սկզբից՝ մոտավորապես 2,7 միլիոն տարի առաջ: Սակայն բրածոների նոր հայտնագործությունը, որը նկարագրված է PNAS ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ, «առաջին ուղղակի ապացույցն է այն բանի, որ Գրենլանդիայի սառցածածկի կենտրոնը, և ոչ միայն ծայրերը, հալվել են ոչ վաղ անցյալում», - ասվում է Վերմոնտի համալսարանի հայտարարության մեջ։

«Մեր նոր տվյալները  ամենահամոզիչ պնդումներն են այն բանի, որ կղզու կենտրոնում սառույցը անհետացել է և փոխարինվել տունդրայի էկոհամակարգով», - ասում է Վերմոնտի համալսարանի երկրաբան Փոլ Բիրմանը:

Այս բացահայտումն անելու համար հետազոտական ​​թիմը կրկին ուսումնասիրել է 1993 թվականին վերցված սառցե միջուկի նմուշը: Նրանք հայտնաբերել են մի շարք քարացուկներ, այդ թվում՝ ուռենու, սնկերի և միջատների մարմնի մասեր: Սակայն ամենատպավորիչ գտածոն եղել է անթերի պահպանված արկտիկական կակաչի սերմը:

Գիտնականների թիմն ապշել է գտածոներից։

«Նմուշն ուսումնասիրելու  սկզբնական նպատակը իզոտոպների չափումն էր (ռադիոածխածնային վերլուծություն), բայց մենք չգիտեինք, որ քարացուկներ կգտնենք»,- ասել է Բիրմանը:

Գլխավոր ապացույցներից  մեկն էլ  ժայռի մամուռի (Selaginella rupestris) նմուշն էր, որն այսօր աճում է միայն ավազոտ և ժայռոտ տարածքներում:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ