News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական ոստիկանությունը տարհանել է Էյֆելյան աշտարակի շրջակայքը այն բանից հետո, երբ կիրակի օրը Օլիմպիական խաղերի փակման արարողությունից ժամեր առաջ Փարիզի տեսարժան վայրը բարձրացած մի տղամարդ է նկատվել, հայտնում է AP-ն:

Այսօր կեսօրին տեսել են առանց վերնաշապիկով տղամարդու, որը  330 մ բարձրությամբ աշտարակը բարձրանալիս է եղել: Դեռևս հայտնի չէ, թե որտեղից է նա սկսել իր վերելքը, սակայն նրան նկատել են հուշարձանի երկրորդ հատվածը զարդարող օլիմպիական օղակների հենց վերևում՝ առաջին դիտահարթակի վերևում։ Ժամը 15-ի սահմաններում ոստիկանությունն այցելուներին դուրս է բերել տարածքից:

Որոշ այցելուներ, որոնք կարճ ժամանակով արգելափակված են մնացել երկրորդ հարկում, թույլ են տվել դուրս գալ  մոտ 30 րոպե հետո:

Էյֆելյան աշտարակը Օլիմպիական խաղերի բացման արարողության կենտրոնական տարրն էր, որտեղ Սելին Դիոնը դիտահարթակներից մեկից քաղաքին նվիրված սերենադ էր երգում: Ակնկալվում է, որ աշտարակը չի մասնակցի փակման արարողությանը, որը պետք է մեկնարկի Սեն-Դենի հյուսիսային արվարձանի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղական ժամանակով ժամը 21:00-ին:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ