News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերին վերսկսելու ենք ակտիվ գործողությունները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Արտաշատուիմ բնակիչների հետ հանդիպմանը ասել է Սրբաքզան պայքարի առաջնոր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Այս ընթացքում թե՛ մասնագիտական խմբեր են հավաքվում, թե՛ քաղաքական դաշտն է զտվում։ Մեզ պետք է շղթան կազմել՝ գործողությունների, խմբերի իմաստով, և երկրորդ՝ կարգապահությանը խստորեն հետևել։ Մենք նաև գործելու մեթոդներն ենք փոխելու։ Երևի կարիք չի լինելու, որ տարբեր մարզերից մարդիկ գան Երևան, այլ ճանապարհով կփորձենք թիրախային գործողություններ անել, որոնք այս մարդկանց ծնկի կբերեն ու կստիպեն հեռանալ»,- ասել է նա:

Բագրատ Սրբազանը նշել է, որ պետությունը երեք շերտով ջախջախված է՝ ներքին, արտաքին ու տեղեկատվական:

«Ինչ վերաբերում է անվտանգային խնդիրներին․ երեք շերտով մենք ջախջախված ենք՝ ներքին, արտաքին ու տեղեկատվական․ էլ չեմ խոսում պարենային  անվտանգության ու մյուս ոլորտների մասին։ Այս մարդիկ ամենաստոր դավաճանությամբ հանձնեցին ու առ այսօր էլ շարունակում են հանձնել մեր բոլոր անվտանգային գոտիները։ Քաղաքացին ոչ մի ձևով պաշտպանված չէ», - ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ