Իրանը մեր բարեկամ պետությունն է, բայց էս պահի դրությամբ իր շահերից էլ է բխում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մնա իր սահմաններին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Բացի այդ քաղաքակրթության մեջ մի քանի հազարամյակներ առաջ եւս մեր շահերը համընկել են եւ մենք միասին պատերազմներ էլ ենք ունեցել եւ հուսով եմ՝ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպես կզարգանա, որ հաջորդիվ մեզ սպասվող վտանգների մեջ մենք միասին: Եբթադրում եմ արցախյան կորուստը ոչ միայն Հայաստանին է վնաս, այլ նաեւ իրենց շահերին է վնասում եւ հուսով ենք, որ սրանից հետո ամեն ինչ կգնա ի օգուտ հայերիս»-ասել է նա:
Առուշանյանը նշում է, որ այսօր մեր պատմական հայրենիքում՝ Արցախում են գտնվում Իսրայելի ռազմաբազաները. «Չեմ կարծում, որ պատահական են այդքան թունելներ փորվում, շատ խելք պետք չի հասկանալու համար, որ երկու փոքր գյուղ իրար կապելու համար միլիոներ չեն ծախսում՝ թունելներ փորելով: Կարծում եմ այս թունելները հենց այնպեես չեն փորվում եւ կարծում եմ ոչ հեռու ապագայում ինչ-որ խնդիր ենբ կատարելու»: