News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Սենթ Օլբանս քաղաքի բնակիչ Ջեֆրի Ռոուզը հայց է ներկայացրել Ferrari ընկերության դեմ միջադեպերի շարքից հետո՝ կապված անսարք արգելակների հետ Ferrari-ի երկու տարբեր մեքենաներում, տեղեկացրել է Modern Car Collector-ը։

Հայցում, որը ներկայացվել է հունիսի 7-ին Ֆրանկլինի օկրուգային դատարան, մանրամասն նկարագրված են միջադեպերը, որոնք ստիեպ են Ռոուզին փոխհատուցում պահանջել։

Ռոուզի խնդիրներն սկսվել են այն ժամանակ, երբ Իլինոյսում 2020թ. հունիսի 29-ին նա գնել է 2018թ. արտադրության օգտագործված Ferrari 488GTB։ Մոտ մեկ տարի հետո՝ 2021թ. հունիսի 4-ին, Ռոուզը բախվել է արգելակների խնդրին։ Նրա մեքենայի սարքերի վահանակի վրա հայտնվել է նախազգուշացնող հաղորդում. «արգելակների հեղուկի ցածր մակարդակ, դանդաղ հասեք դիլերին»։ Նա լսել է նախազգուշացմանը եւ զգույշ մոտեցել տանը, բայց երբ մոտեցել է մոտ 10 մղոն/ժամ արագությամբ, արգելակները լրիվ խափանվել են։ Չնայած մեքենան կանգնեցնելու ջանքերին՝ այն շարժվել է բակում եւ հայտնվել 20 ֆուտ խորությամբ լճակում։ Ռոուզը դուրս է թռել մեքենայից ջրում հայտնվելուց մեկ ակնթարթ առաջ՝ վնասվածք ստանալով։ Այս միջադեպից հետո, 2021թ. հունիսի 25-ին, Ռոուզը Ջորջիայում գնել է 2018թ. արտադրված մեկ այլ օգտագործված Ferrari 488GTB՝ Ferrari Maserati of Atlanta։ Ցավոք, մեկ ամիս հետո՝ 2024թ. հուլիսի 17-ին, նա բախվել է արգելակների մասին նույն նախազգուշացմանը։ Քանի որ մոտակա դիլերային կենտրոնը ավելի քան 300 մղոն հեռու էր, Ռոուզը որոշել է մեքենայով տուն գնալ։ Այդ ընթացքում արգելակի ոտնակը պոկվել է՝ հատակին ընկնեկով։

2021թ. նոյեմբերի 2-ին Ferrari North America ընկերությունը Ռոուզին էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում խոստովանել է պատենցիալ խնդրի առկայությունը եւ տեղեկացրել, որ նախազգուշացման հայտնվելու դեպքում վարորդը պետք է կանգ առնի մայթի մոտ եւ անհապաղ դիմի Ferrari-ի օգնության ծառայությանը։ Այս հաղորդումը Ռոուզը բավական ուշ է ստացել, որն արդեն բախվել էր արգելակների երկու վտանգավոր խափանումներին։

Ռոուզը հայց է ներկայացրել Ferrari-ի դեմ՝ պահանջելով փոխհատուցել իր բժշկական եւ ճանապարհային ծախսերը, ցավն ու տառապանքը, ինչպես նաեւ հուզական ապրումները, որոնք առաջացել են այդ միջադեպերի հետեւանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չորս ամենամեծ սխալները, որոք թույլ են տալիս մեքենա գնելիս. Edmunds
Փորձագետները նշել են չորս ամենամեծ սխալները մեքենա գնելիս...
Volvo-ն տեղեկատվական ժամանցի նորագույն համակարգ է մշակել, որը հասանելի կլինի նաև հին մոդելներում
Քանի որ ավտոմեքենաների սերնդափոխության ընթացքում շատ բան է փոխվում, դա միշտ չէ, որ հնարավոր...
Nissan Armada նոր մոդելը ստացել է ավելի հզոր շարժիչ և շքեղ դիզայն
Pro-4X մոդելը թերեւս ամենամեծ նորությունն է Armada-ի համար: Այն հագեցած է արտաճանապարհային որոշ...
Lexus-ը հաջորդ սերնդի իր սուպերքարը կներկայացնի 2026 թվականին
Այս նոր մոդելը մրցարշավային մեքենաների վրա հիմնված օրինական ավտոմեքենաներ ստեղծելու Toyota-ի՝ ավանդական մոտեցումն ամբողջությամբ փոխող ռազմավարական նախաձեռնության արդյունքն է...
Audi-ն ներկայացրել է իր ամենավաճառվող Q5 մոդելի նոր տարբերակը
Փոխարենը, սկզբնական շրջանում էլեկտրաէներգիան կտրամադրվի ցածր էներգիայի հիբրիդների՝ երկու բենզինային...
Land Rover-ը վերակենդանացնում է դասական Defender V8-ը
Defender V8-ը համալրված է 5.0 լիտրանոց մինչև 405 ձիաուժ հզորություն զարգացնող բնական ներծծմամբ շարժիչով...
Ամենաշատ