News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Հազարավոր ուկրաինացի զինվորներ են մասնակցում հարձակմանը Ռուսաստանի Կուրսկի մարզում, որի նպատակն է «ապակայունացնել» Ռուսաստանը, AFP գործակալությանը հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան Ուկրաինայի անվտանգության կառույցներում։

«Մենք հարձակում ենք իրականացնում։ Նպատակը հակառակորդի դիրքերը ձգելն է, առավելագույն կորուստներ պատճառելը եւ իրավիճակի ապակայունացումը Ռուսաստանում, քանի որ նա ի վիճակի չէ պաշտպանել իր սեփական սահմանը»,- գործակալությանն ասել է պաշտոնյան՝ խնդրելով չնշել անունը։

Ռուս զինվորականները ավելի վաղ հայտնել էին, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ գործողությանը մասնակցել է մոտ 1 000 զինվոր, բայց գործակալության զրուցակիցը Կիեւում հայտնել է, որ նրանք անհամեմատ ավելի շատ են։ Նրա խոսքով՝ Կուրսկի մարզ ներխուժումը զգալիորեն բարձրացրել է ուկրաինացիների բարոյական ոգին, տեղեկացրել է BBC-ն։

«Դա զգալիորեն բարձրացրել է մեր մարտական ոգին, ուկրաինական բանակի, պետության, հասարակության մարտական ոգին,- ասել է պաշտոնյան։- Այդ գործողությունը ցույց տվեց, որ մենք կարող ենք անցնել հարձակման, առաջ շարժվել»։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ Ուկրաինան «խստորեն կեհետեւի միջազգային հումանիտար իրավունքին» Ռուսաստան ներխուժման ժամանակ եւ չի նախատեսում անեքսիայի ենթարկել որեւէ տարածք։

«Շատ կարեւոր է, որպեսզի Ուկրաինան չխախտի ոչ մի կոնվենցիա։ Մենք խստորեն հետեւում ենք հումանիտար իրավունքի պահպանմանը. Չենք գլխատում գերիներին, չենք բռնաբարում կանանց, դիակապտություն չենք անուն»,- հավաստիացրել է նա։

Այնուամենայնիվ, Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստանի տարածք չի թուլացրել ռուսական զորքերի հարձակումը Ուկրաինայի արեւելքում, թեեւ գրոհների ինտենսիվությունը մի փոքր նվազել է։

Գործակալության զրուցակիցը խոստովանել է, որ ռուսաստանցիները զորքերը հետ չեն քաշում արեւելյան դիրքերից, բայց ռուսական գրոհների ինտենսիվությունը մի փոքր նվազել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիդեռլանդներն Ուկրաինային խոստացել է «օդ-օդ» դասի հրթիռներ F-16-ի համար
Նա հիշեցրել է, որ F-16 կործանիչները տեխնիկական սպասարկման աջակցության և պահեստամասերի կարիք ունեն...
Զելենսկին հայտարարել է, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակման ժամանակ ՌԴ-ն 6 հազար զինվոր է կորցրել
Նրա տվյալներով՝ այս սահմանամերձ մարզից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սումիի վրա պատրաստվում էր նոր հարձակման...
Գերմանիան Ռուսաստանի խորքերին հարվածներ հասցնելու վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել. Պիստորիուս
Միաժամանակ, նա նշել է, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի...
Ավստրիան առաջարկել է Վիեննայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ անցկացնել
Ավստրիան պատրաստ կլինի աջակցել միջազգային իրավունքի վրա հիմնված արդար և կայուն խաղաղությանը և առաջարկել բանակցությունների իր հարթակը...
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը Կուրսկի շրջան ներխուժման հինգ նպատակ է նշել
Նա պարզաբանել է, որ ռուսական զորքերը Կուրսկի շրջանից Ուկրաինայի վրա նոր հարձակման էին պատրաստվում...
Բրիտանիան Ուկրաինային 650 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռ կմատակարարի
13 կգ քաշով և մոտ վեց կիլոմետր հեռահարությամբ՝ այս հրթիռները կարող են արձակվել տարբեր կրիչներից և օգտագործվել օդում, ցամաքում և ծովում անօդաչու թռչող սարքերի և այլ թիրախների դեմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ