News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների մասնագետները նշում են պահպանվող վտանգի մասին, որը կարող է հանգեցնել այդ թռչունների թվաքանակի կրճատման։

Վայրի բնության գծով մասնագետ Թոդ Քատցները ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից (USGS) (Բոյս, Այդահոյի նահանգ) Fox News Digital-ին տեղեկացրել է, որ կապարի ազդեցությունը գիշատիչների, այդ թվում ծովարծիվների եւ անգղների վրա, գլոբալ երեւույթ է։

Նրա խոսքով՝ մի քանի մայրցամաքներում կատարվում է դրանց որս, իսկ ծովարծիվների մի մասն ուտում է նրանց խփած որսը, որոնցում կարող են կապարե փամփուշտներ լինել։

Հետազոտողները հայտնաբերել են, որ 448 թռչունների 50 տոկոսի մոտ ԱՄՆ-ում հայտնաբերվել են կապարով քրոնիկական թունավորման նշաններ, նշվել է USGS վերջերս կատարած աշխատանքում, որը հրապարակվել է Science.org կայքում։

«Այս դեպքում «քրոնիկական»-ը նշանակում է «բազմակի ազդեցություն», այսինքն՝ ծովարծիվների 50 տոկոսը ենթարկվել է կարապի ազդեցությանը նորից ու նորից»,- նշել է Քատցները։

2023թ. փետրվարին Լանկաստերի օկրուգում (Փենսիլվանիայի նահանգ) տեղի է ունեցել մի դեպք, երբ սպիտակագլուխ ծովարծիվը՝ Ամերիկայի խորհրդանշանը, սատկել է կապարով թունավորումից։

Դրանից հետո նաեւ հայտնի է դարձել կապարով թռչունների թունավորման երկու դեպքի մասին։

Փորձագետի խոսքով՝ թեեւ «որսը այդ թռչունների սննդի հայթայթման կարեւոր աղբյուրն է... նրանք իրենք կապարի պոտենցիալ աղբյուր են»։

Նա նշել է, որ գիշակեր թռչունները կապարով թունավորվում են, երբ որս կամ որսի մնացորդներ են գտնում, որոնք խփել են որսորդները։

Փորձագետն ավելացրել է, որ գիշակեր թռչունները հաճախ ուտում են այդ մնացորդները, ինչը նրանց խիստ ընկալունակ է դարձնում կապարով թունավորման հարցում։

Ձուկը կազմում է ծովարծվի կերակրաբաժնի 70-90 տոկոսը, բայց թռչունը «կսնվի նրանով, ինչն առավել հասանելի է եւ պահանջում է էներգիայի ամենաքիչ ծախս որսի համար», վկայում են Ամերիկյան սպիտակագլուխ ծովարծիվների ֆոնդի տվյալները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ