News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Պոմպեյի լավ պահպանված փողոցները եւ կանգուն մնացած տները եզակի հնարավորություն են տալիս տեսնելու, թե ինչպես են մարդիկ ապրել մոտ 2000 տարի առաջ։ Մ.թ.ա. 79թ. Վեզուվի ժայթքումից հետո ժամանակի մեջ «քարացած» քաղաք այցելությունը թողնում է հիշողություններ ողջ կյանքի համար։

Բայց հիշողությունները բավական չեն եղել բրիտանացի մի զբոսաշրջիկի համար, որին այս շաբաթ բռնել են այն բանում, որ նա իր եւ իր ընտանիքի անդամների անունները սկզբնատառերը փորագրել էր քաղաքի Վեստալուհիների 2000-ամյա տան պատին, տեղեկացրել է CNN-ը։

37-ամյա տղամարդը, ինպես նշվել է, փորագրել է հինգ տառ օգոստոսի 7-ին։

Շենքի աշխատակիցները նկատել են դա եւ ոստիկանություն կանչել։

Ինչպես տեղեկացրել է ANSA իտալական գործակալությունը, տղամարդը ներողություն է խնդրել՝ ասելով, որ գրել է իր եւ իր երկու աղջիկների անունների սկզբնատառերը, որպես նշան այստեղ այցելության։

Ինչպես տեղեկացրել է ԶԼՄ-ն, նա կարող է տուգանվել 10 000-40 000 եվրոյով։

Պեղումների սկզբից՝ 1700-ական թթ. ի վեր, այս հսկայական օբյեկտը հաճախ է դարձել անբարեխիղճ զբոսաշրջիկների զոհ, որոնք քանիցս փորագրել են իրենց անվանատառերը եւ իրեր գողացել։ 2022թ. ավստրալացի մի զբոսաշրջիկ անգամ մոպեդով է եկել հնագույն այս տարածք։

Զբոսաշրջիկներն իրենց հատկապես վատ են պահում Իտալիայում, այն երկրում, որի լավագույն տեսարժան վայրերը, որպես կանոն, արվեստի կամ հնագիտական ուղղվածություն ունեն, դրա համար էլ ավելի փխրուն են, քան մյուսները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ