News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Օվկիանոսի ջերմաստիճանը Մեծ Բարիերային խութի շրջանում, Ավստրալիայի հյուսիսարեւելյան ափին, հասել է վերջին 400 տարիների ամենաբաձր մակարդակին, ինչը սպառնում է «կրիտիկական վնասով», նշվել է նոր հետազոտությունում։

Օվկիանոսի ջերմությունը Կորալի ծովում բախվում է ռեկորդային՝ առավելագուն ջերմաստիճանների։

Վեց ամենաշոգ շրջաններից հինգը բաժին են ընկել վերջին 10 տարիներին, երբ շոգը հասել է ռեկորդային՝ 1 աստիճանով բարձր ջերմաստիճանի։

Արդյունքները, որոնք ներկայացվել են հետազոտությունում, հրապարակվել են Nature ամսագրում, դրանք հանգեցրել են մարջանախութի զանգվածային գունազրկման ամենաշոգ ամիսներին, հունվար-մարտին։

Թեեւ մարջանախութերը կարող են վերականգնվել գունազրկումից հետո, կրկնակի գունազրկումը կարող է վերջնարդյունքում հանգեցնել խութի ոչնչացման, ասում են գիտնականները։ ՅՈւՆԵՍԿՕ-ն ընդունել է Մեծ Բարիերային խութի նշանակալիությունը 1981թ., այն ներառելով Համաշխարհային ժառանգության ցուցակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ