News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Ալկոհոլի անվտանգ մակարդակ գոյություն չունի։ Օրական մեկ բաժակը կարող է ձեր կյանքը կրճատել մոտ երեք ամսով։ Իսկ ալկոհոլի օգտագործումը կարող է 23 տոկոսով բարձրացնել քաղցկեղի հավանականությունը։ Այսպիսին են բրիտանացի գիտնականի եզրակացությունները, որի աղմկահարույց հետազոտությունները ազդում են պետական քաղաքականության եւ ալկոհոլի սպառողների վրա ողջ աշխարհում, գրել է The Telegraph-ը։

Դոկտոր Թիմ Սթոկվելի աշխատանքը, որը հրապարակվել է The Lancet ամսագրում, ինչպես նաեւ այլ ազդեցիկ պարբերականներում, ոգեշնչել է ալկոհոլի դեմ պայքարի նոր միջոցների հարցում, որոնց արդյունքում Կանադայում եւ Ավստրալիայում իջեցվել են ալկոհոլի սպառման ամենօրյա նորմերը։ Հաջորդ տարի նրանց օրինակին կարող է հետեւել ԱՄՆ-ը, իսկ հակաալկոհոլային լոբբին Մեծ Բրիտանիայում դոկտոր Սթոկվելի աշխատանքն օգտագործում է՝ նման պայքարի պատրաստվելու համար։

Սակայն դոկտոր Սթոկվելի հարգարժան շատ գործընկերներ ասում են, որ սա դեռ վերջնակետը չէ, եւ հարցականի տակ են դնում նրա հետազոտությունը։ Նրանք կասկածի տակ են դնում նրա մոտիվները եւ մեղադրում նրան այն բանում, որ նա գործում է չափավորության  համաշխարհային լոբբիի կողմից, որը գաղտնի փորձում է արգելել ալկոհոլը։

Դոկտոր Սթոկվիլը հերքում է դա։ The Telegraph-ի հետ զրույցում նա իր հերթին մեղադրել է իր հակառակորդներին այն բանում, որ նրանց ֆինանսավորում է ալկոհոլային լոբբին, եւ հայտնել է, որ իր կապերը չափավորության ընկերությունների հետ թռուցիկ են եղել։

Հակաալկոհոլային ճանապարհը, որտեղ աշխատում է դոկտոր Սթոկվիլը, միայնակ չէ. գիտնականները, որոնց հետ նա համագործակցել է հետազոտություններում, եւ որոնք ընդգծում են ալկոհոլի վտանգը, ազդեցիկ պաշտոններ են զբաղեցնում խոշոր հաստատություններում, ինչպիսին է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը. նրանցից երեքը ներկայում մտնում են վեց մարդուց բաղկացած հանձնաժողովի մեջ, որը որոշելու է, թե արդյոք կիջեցվեն ԱՄՆ-ում ալկոհոլի սպառման նորմերը։

Դոկտոր Սթոկվելը, որը 2004-2010թթ. եղել է Կանադայի փսիխոակտիվ նյութերի օգտագործման հետազոտությունների ինստիտուտի տնօրենը, անցած տարի հրապարակայնորեն բանավեճի է դուրս եկել, երբ դարձել է հանձնաժողովի կարեւոր անդամներից մեկը, որը կրճատել է Կանադայում 10 ըմպելիքների շաբաթական նորմը կանանց եւ 15 ըմպելիքների նորմը տղամարդկանց համար՝ հասցնելով յուրաքանչյուր սեռի համար երկու ըմպելիքի։

Դա դարձել է վերջին կաթիլը շատ գիտնականների եւ փորձագետների համար, որոնք The Telegraph-ին ասել են, որ կարդացել են հաշվետվությունն անվստահությամբ եւ եկել այն եզրակացության, որ սա այն բանի եւս մեկ օրինակ է, թե ինչպես է դոկտոր Սթոկվելը «հավաքում» ապացույցներն իր օրակարգին համապատասխան։

Բրիտանիայի կառավարության նախկին գիտնական Ռիչարդ Հարդինգը, որը 2011թ. հանդես է եկել զեկույցով անվտանգ խմելու մասին Համայնքների պալատի գիտության եւ տեխնիկայի կոմիտեում, The Telegraph-ին ասել է, որ դոկտոր Սթոկվելը սխալ է ընկալել պատճառահետեւանքային կապի հարաբերակցությունը։

«Դոկտոր Սթոկվելի հետազոտությունները ըստ էության համաճարակաբանություն են, այսինքն՝ պոպուլյացիաների ուսումնասիրություն,- ասել է դոկտոր Հարդինգը։- Դուք գրի եք առնում մարդկանց կենսակերպը, հետո նայում, թե ինչ հիվանդություններով են նրանք հիվանդանում, եւ փորձում եք հիվանդությունը հարաբերակցել նրանց կենսակերպի մի ինչ-որ ասպեկտի հետ։ Բայց դա ընդամենը հարաբերակցում է, ընդամենը զուգորդում։ Համաճարակաբանությունը երբեք չի կարող ինքնին պարազել պատճառահետեւանքային կապը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ