News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է  «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից այնտեղ տեղափոխված 7-ամյա տղան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխան «Վայոց ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել օգոստոսի 10-ին։ ՀՀ ներքին գործերի նախարարության  ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկաններն ու պարեկերը պարզել են, որ երեխան տեղափոխվել է Վայոց ձորի մարզի գյուղերից մեկից «ջրահեղձություն» ախտորոշմամբ, որտեղ գտնվող լողավազանում լողալիս է եղել։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ այդ օրը նշված գյուղում նշելիս են եղել երեխայի քրոջ մկրտության արարողությունը, որի ժամանակ կազմակերպվել է «փրփուր փարթի» միջոցառում՝ այդ առանձնատանը կից լողավազանում, որի ժամանակ էլ երեխան լողալու նպատակով գլխով հարվածել է՝ լողավազանի հատակին, ինչից հետո ջրահեղձ է եղել և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նալբանդյանում սպանություն եւ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող տղամարդը որոնվում է. նա զինված է
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում ոստիկանությունից  խնդրում են անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին․․․
Արմավիրի մարզում կրակոցից ոստիկան է սպանվել, մյուս ոստիկանը վիրավոր է
Պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքները ստացել են Նալբանդյան գյուղում...
Երևանում առևանգել են ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը․ առևանգողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով
Բարեկամները կարճ ժամանակ անց ճշտել են, որ այդ 2 քաղաքացիներն առևանգել…
Մխչյան գյուղի կամրջի մոտ բախվել են երեք մեքենաներ. վարորդներից մեկին դուրս են բերել մեքենայից և հոսպիտալացրել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։00-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Կոշ գյուղի նախկին ամբուլատորիայի շենքում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 19։16-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․վերջինը տեղում մահացել է. shamshyan.com
Կայքի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ