Հունաստանում շոգ եղանակի պայմաններում մոլեգնում են անտառային հրդեհները։
Ըստ Euronews-ի՝ իշխանությունները Աթենքից երեսուն կիլոմետր հյուսիս-արևելք մի քանի բնակավայրերի բնակիչների ստիպված են եղել տարհանել։
Հրդեհի մարմանը ներգրավվել է 250 հրշեջ։ Նրանց են միացել տասնյակ կամավորներ։ Հրդեհների մարմանը մասնակցում է 12 ինքնաթիռ և 7 ուղղաթիռ։
Նշվում է, որ տեղ-տեղ կրակի բարձրությունը հասնում է 25 մետրի։
Աթենքից դեպի արևմուտք՝ Մեգարա քաղաքի մոտ, ևս պայքարում են տարերքի դեմ։ Այստեղ կրակի տարածումը սահմանափակ է եղել։ Անտառային հրդեհների ծուխը մայրաքաղաքի երկնքում ծածկել է արևը։
Այս ամառ Հունաստանում ավելի քան 2 հազար անտառային հրդեհ է եղել, որոնք առաջացել են, ի թիվս այլ բաների, դիտավորյալ հրկիզման հետևանքով։
Կլիմայական ճգնաժամային կառավարման և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հրդեհի վտանգի բարձր մակարդակը մինչև օգոստոսի 15-ը կպահպանվի։