News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի (Ցյուրիխ) ինժեներային ֆակուլտետի ուսանողները փորձում են ստեղծել նորագույն ռոբոտներ, որոնք կարող են փոխել համաշխարհային օվկիանոսի ուսումնասիրման մոտեցումը, տեղեկացրել է CNN-ը։

«Եվա» ձուկ-ռոբոտը  թափահարում է իր սիլիկոնե պոչը ներսում ամրացված պոմպերով եւ լողում Ցյուրիխի լճի սառը ջրերում, որտեղ այն փորձարկում է SURF-eDNA ընկերությունը։ Ուսանողների խումբը վերջին երկու տարում փորձել է ստեղծել փափուկ ձուկ-ռոբոտներ, որոնցից վերջինը «Եվան» է։

«Մենք «Եվայի» օգնությամբ կարող ենք մտնել էկոհամակարգ, որը հետազոտում ենք,- CNN-ին ասել է մագիստրատուրայի ուսանող Դենիս Բաումանը՝ ավելացնելով, որ բիոմիմետիկ դիզայնը թույլ չի տալիս այլ ձկների կամ ծովի բնակիչների վախենալ նրա ներկայությունից։- Մենք կարող ենք խառնվել էկոհամակարգին»։

Ձուկ ձեւանալու «Եվայի» ունակությունը նրա միակ օգուտը չէ։ Ինքնավար ստորջրյա սարքը (AUV) ունի նաեւ տեսախցիկ եւ սոնար, որը հատուկ ալգորիթմի հետ միասին թույլ է տալիս նրան խուսափել խոչընդոտներից։

Ինքնատիպ ռոբոտը նաեւ շրջակա միջավայրից ԴՆԹ հավաքելու զտիչ ունի, որը հայտնի է որպես «էԴՆԹ»։ Դրա մասնիկները կարող են ուղարկվել լաբորատորիա՝ սեքվենավորման համար, որպեսզի պարզեն, թե կենդանիների ինչ տեսակներ են ապրում այդ ջրային տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ