News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Անկարան ինչ պայմաններով իր զորքերը դուրս կբերի Սիրիայից։

Ըստ Գյուլերի՝ երկու երկրները կարող են կրկին հանդիպել 2020 թվականին մեկնարկած նախարարների մակարդակով Անկարայի տարածաշրջանային հարձակման շրջանակում, «եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն»։

«Մենք պատրաստ ենք հնարավոր աջակցություն ցուցաբերել համապարփակ սահմանադրության ընդունմանը, ազատ ընտրությունների անցկացմանը, կարգավորման ու անվտանգության համապարփակ մթնոլորտի ստեղծմանը, և միայն այն ժամանակ, երբ դա արվի, և մեր սահմանի անվտանգությունը լիովին ապահովվի, մենք փոխհամակարգման շրջանակում անհրաժեշտ ամեն ինչ կանենք»,- ասել է Գյուլերը՝ թուրքական զորքերի դուրսբերման հնարավորությանը վերաբերող հարցին ի պատասխան։

Նախորդ ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կհրավիրի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ քննարկելու 2011 թվականի սիրիական պատերազմից հետո խզած հարաբերությունների կարգավորումը:

Ասադն իր հերթին հայտարարել էր, որ բանակցությունները տեղի կունենան միայն այն, եբր դրանք կենտրոնանան հիմնական խնդիրների, ներառյալ Սիրիայի հյուսիսից թուրքական զորքերի դուրսբերման հարցի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիայում զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը
Աֆշարին Իրան էր տեղափոխվել  մի քանի օր առաջ...
Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի հյուսիսում պարեկությունը վերսկսելու շուրջ
Այս համատեքստում ի սկզբանե խոսում ենք Մ-4 մայրուղու անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին...
Էրդողանի և Ասադի` 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում. ԶԼՄ-ներ
Թե որ երկրում կկայանան բանակցությունները, պարզ կդառնա ՌԴ նախագահ [Վլադիմիր] Պուտինի Թուրքիա այցից հետո...
Սիրիայում սպանվել է իրանցի ռազմական խորհրդական. ԻՀՊԿ-ի հրամանատարը մեղադրում է Իսրայելին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը չորեքշաբթի հրապարակված ուղերձում ցավակցություն է հայտնել այս շաբաթվա սկզբին իսրայելական հարձակման հետևանքով Հալեպի արվարձաններում զոհված իրանցի ռազմական խորհրդական Սաիդ Աբյարի մահվան կապակցությամբ...
Սիրիան հայտարարել է, որ Թուրքիայի հետ երկխոսություն կվերսկսի միայն նրա զորքերը դուրս բերելուց հետո
Մենք ցանկանում ենք ունենալ հստակ թուրքական պարտավորություններ...
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Ամենաշատ