Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում «Honda» մակնիշի մոտոցիկլը Մյասնիկյան պողոտայում դեպի Աճառյան փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Խառատյանն է: