News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և որոշ արևմտյան երկրներ իրենց անտարբերությամբ և աջակցությամբ խրախուսում են Իսրայելի ռեժիմին շարունակել իր հանցագործությունները։  Ըստ իրանական Mehr գործակալության՝ դրա մասին Պեզեշքիանն երկուշաբթի հայտարարել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հեռախոսազրույցում։

Գովաբանելով Վատիկանի դիրքորոշումը համաշխարհային խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցում՝ Իրանի նոր նախագահը Վատիկանին կոչ է արել էլ ավելի ակտիվ դերակատարություն ստանձնել Իսրայելի հանցագործությունները Գազայում անհապաղ դադարեցնելու, շրջափակված անկլավի շրջափակումը վերացնելու և միջազգային և մարդասիրական կազմակերպություններ միջոցներով բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Նախագահը հիշեցրել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը՝ ընդգծելով, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում ագրեսորին պատժելու միջազգային իրավունքին համապատասխան։

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին շնորհավորել է Փեզեշքիանին Իրանի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և ընդգծել Իրանի և Վատիկանի միջև կապերի ընդլայնման հետաքրքրությունը։ Պարոլինը միաժամանակ ընդգծել է Գազայում խաղաղ բնակիչների սպանության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը տարածաշրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ