News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Փարիզի Օլիմպիական խաղերի վերջին օրը Էյֆելյան աշտարակ բարձրացած բրիտանացին ազատ է արձակվել ոստիկանական կալանքից, սակայն պատմական վայր անօրինական մուտք գործելու համար դեռևս հետաքննության տակ է, հայտնել Associated Press-ը։

Ոստիկանությունը կիրակի կեսօրին տարհանել է Էյֆելյան աշտարակի շրջակայքի մարդկանց, երբ 2024 թվականի ամառային խաղերի փակման արարողությունից ժամեր առաջ նկատվել է առանց վերնաշապիկով տղամարդու՝ որը փորձել է մագլցել 330 մետր բարձրության աշտարակով։

Հայտնի չէ՝ որտեղից է նա սկսել իր վերելքը, սակայն նրան նկատել են հուշարձանի երկրորդ հատվածը զարդարող օլիմպիական օղակների՝ առաջին դիտահարթակի վերևում: Ոստիկանները միջամտել են և ձերբակալել տղամարդուն։

Դատախազները հետաքննություն են սկսել «այլոց կյանքը վտանգի ենթարկելու և պատմական կամ մշակութային վայրի տարածք անօրինական մուտք գործելու» մեղադրանքով, ասված է Փարիզի դատախազության հայտարարության մեջ։ Կասկածյալին կալանավորելու մասին ոստիկանության հրամանը երկուշաբթի չեղարկվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ