Շվեյցարական Բեցնաու ատոմակայանի միջուկային ռեակտորը անջատվել է կայանի ոչ միջուկային մասում անսարքության պատճառով։ Դրա մասին ասվում է Akhro էներգետիկ ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Ներկայում ԱԷԿ-ի մասնագետներն աշխատում են պատճառի վերացման ուղղությամբ։ Մարդկանց և շրջակա միջավայրին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ տեղական ժամանակով մոտ 14:10-ին Բեցնաու ատոմակայանի թիվ 1 միջուկային ռեակտորում ավտոմատ անջատում է տեղի է ունեցել։ Միջադեպը պատահել է կայանի ոչ միջուկային հատվածի (երկու շոգեգեներատորներից մեկում մակարդակի կարգավորման) անսարքության պատճառով։ Էներգետիկ ընկերությունում հավելել են, որ փորձագետները տեղայնացման և անջատման պատճառի վերացման աշխատանքներ են կատարում։